Последние новости

Քաղաքացիները փակել են Հաղթանակի կամուրջը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և հանուն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգության այսօր ևս շարունակվում են անհնազանդության ակցիաները։

Քաղաքացիներն մեծ բեռնատարներով փակել են Հաղթանակի կամուրջը։ Ոստիկանները նախ հանեցին բեռնատարներից մեկի համարանիշը, ապա փորձում էին ինչ-որ կերպ դուրս բերել բեռնատարը ճանապարհից:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով փակված էր նաև Կիևյան կամուրջը, Դավթաշենի կամուրջը, տարբեր փողոցներ։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաև մարզերում, մասնավորապես, փակվել է Սևան-Երևան, Վանաձոր-Երևան, Գյումրի-Երևան, նաև Գորիսից Երևան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։ Այնուհետև ժամը 1530-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ