Последние новости

Ոստիկանները հրապարակից բերման ենթարկեցին «Նիկոլ Փաշինյան»-ներին

Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմակներով և «դուխով» գրությամբ գլխարկներով վազող անձանց ու մի քանի այլ քաղաքացիների ոստիկանությունը բերման ենթարկեց։

Լրագրողների հետ զրույցում «Ազատագրական շարժման» ղեկավար Արա Զոհրաբյանը հայտնեց, որ իրազեկման փոքրիկ ակցիա են իրականացնում, որում ոստիկաններն էլ «գլխավոր դերում» պետք է լինեն։

Ակցիայի ընթացքում այլ անձինք սկսեցին վազող տղաների հետևից բղավել` «Ձերբակալե՛ք Նիկոլին, հարգելի՛ ոստիկաններ, ձերբակալե՛ք», «Պարո՛ն Փաշինյան, դուք դուխով եք»։ Հրապարակում վազող երիտասարդներից մի քանիսին ոստիկանները տապալեցին գետնին ու բերման ենթարկեցին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ