Последние новости

Արթուր Վանեցյանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ առան ԱԳՆ շենքի դիմաց

Հեռուստատեսությամբ, համակարգչով, հեռախոսով մեզ հետևող հարգելի քաղաքացի, միացիր այս պահին հանրապետության տարբեր տեղերում իրականացվող անհանզանդության խաղաղ ակցիաներին: Երևանի կենտրոնական փողոցներում բողոքի երթի ժամանակ հատարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ,ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա առաջնորդած երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Աբովյան փողոցով շարվում են դեպի Հանրապետության հրապարակ. Նրանք վանկարկում են «Միացեք», «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան»։

Արթուր Վանեցյանն իրենց պատուհաններից, պատշգամբներից հետևող քաղաքացիներին կոչ արեց մի կողմ թողնել բոլոր գործերն ու 15։30 լինել Ֆրանսիայի հրապարակում, քանի որ «սա հայկականության պահպանության, արժանապատվության, հայ մնալու պայքար է»։

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը հայտարարեց, երբ ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը շատերի համար անսպասելի միայանակ գնաց Ազատության հրապարակ ու հայտարարեց՝ չի վերադառնալու տուն, քանի պայքարը չի հաջողել, շատերը թերահավատ էին. «Հիմա մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց, տեսնում ենք՝ ինչ ոգի կա»:

Վազգեն Սարգսյան փողոցով անցնելիս Վանեցյանն առաջարկեց կանգ առնել ԱԳ նախարարության շենքի դիմաց. «Այս օրերին պետականամետ շատ դիվանագետներ իրենց աջակցությունն են հայտնել համաժողովրդական շարժմանը։ Եկեք, ողջունենք նրանց»,-ասաց Վանեցյանը, ինչին հետևեցին բարձր ծափահարություններ։

Նա ԱԳՆ աշխատակիցներն էլ հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիևյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաև մարզերում, մասնավորապես, փակվել է Սևան-Երևան, Վանաձոր-Երևան, Գյումրի-Երևան, նաև Գորիսից Երևան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։ Այնուհետև ժամը 1530-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ