Последние новости

Մամիջանյան․ Սերժ Սարգսյանը որևէ բարձրաստիճան պաշտոն չի զբաղեցնելու

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այլևս բարձրաստիճան պաշտոն չի զբաղեցնելու։ Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում այլևս երկրում զբաղեցնել պետական կառավարման որևէ բարձր պաշտոն։ Մենք ձևավորելու ենք մերիտոկրատական կառավարություն։ Այսինքն՝ ոչ թե ձևավորելու ենք ըստ կուսակցությունների, այլ ըստ արժանիքների։ Պաշտոն են զբաղեցնելու այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքն այնքան ունենք այսօր», - ասել է նա։

Մամիջանյանը հավելեց, որ Սարգսյանը պատրաստ է իր փորձով օգնել երիտասարդներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ