Արեստովիչ․ Իսրայելը կարող էր Ուկրաինային այնպիսի զենք տրամադրել, ինչպիսին Ադրբեջանն օգտագործել է ղարաբաղյան պատերազմում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հակասեմական աղմկահարույց արտահայտություններից հետո Իսրայելն, ի վերջո, կարող է սկսել զենք մատակարարել Ուկրաինա։ Իհարկե՝ միջնորդավորված, երրորդ երկրների միջոցով։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Արեստովիչը ռուսաստանցի իրավապաշտպան Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում։
Արեստովիչը նշել է, որ Իսրայելն այնպիսի զենք ունի, որն Ուկրաինային տրամադրել չի կարող ՆԱՏՕ-ն կամ ԱՄՆ-ը։
«Մենք տեսել ենք այդ ամենը ղարաբաղյան պատերազմում, դա կիրառել է Ադրբեջանի բանակը։ Օրինակ, Harop կամ Harpy տեսակի կամիկաձե-դրոններ։ Կա, օրինակ, Spike, հեռահար հակատանկային հրթիռային համալիր, որը թույլ է տալիս օպերատորին փոխել թռիչքի հետագիծը, վերաթիրախավորել այն. ուղղվել էր մի տանկի դեմ, բայց կարող է խոցել մեկ այլ տանկ։ Մենք տեսել ենք Ղարաբաղում հակատանկային նման շատ սպառազինություններ և այլն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Լավրովը Mediaset հեռուստաընկերության հարցազրույցում ասել էր, որ «Հիտլերը հրեական արյուն ուներ», և ասել էր, որ «ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներ են»։ Նրա խոսքերը մեծ վրդովմունք են առաջացրել Իսրայելում, որտեղ, ինչպես և Ուկրաինայի ԱԳՆ-ում, Լավրովից պահանջել են ներողություն խնդրել։
Ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը մեղադրել է միֆական «ուկրաինացի նացիստներին» աջակցելու մեջ, ինչից հետո Իսրայելը սկսել է հակվել դեպի Ուկրաինան, չնայած մինչ այդ փորձում էր չեզոքություն պահպանել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.