Ղարիբաշվիլին ընդունել է Գրիգորյանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և նրա հետ քննարկել հայ-վրացական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններին, հետագա համագործակցության ոլորտներին։
Ղարիբաշվիլին ընդգծել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման կարևորությունը։
«Երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար Վրաստանը կրկին պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային երկխոսության մեջ՝ խթանելու տնտեսությունը, առևտուրը, մշակույթը և այլ ոլորտներ»,- ասել է նա։
Կողմերն անդրադարձել են Վրաստանի վարչապետի «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությանը` որպես երկխոսության կարևոր հարթակ։ Խոսել են նաև Ուկրաինայի մասին։
Ընդգծվել է, որ այս տարին առանձնահատուկ է Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների համար, քանի որ լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).