Последние новости

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 40 քաղաքացի

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։

«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 40 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ