Последние новости

ՀՀ արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն. Վարդանյանը` ի պատասխան ԱԱԾ-ի

Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն։ Ի պատասխան ԱԱԾ հայտարարության` իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել` ասելով, թե հավաստի տվյալներ են ստացել, որ Երևանում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադիր են այսօր անցկացվող ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը։

«Որևէ շենք զավթելու կարիք չունենք մի պարզ պատճառով` իշխանությունն այլևս այդ շենքերում չէ, այն Հայաստանի փողոցներում, հայ մարդկանց ձեռքին է»,- գրել է Վարդանյանը։

Նրա խոսքով` մնում է միայն համբերատարությամբ, վճռականությամբ և առանց սադրանքների տրվելու, դե յուրե ևս արձանագրել դե ֆակտո արձանագրված այս իրողությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ