Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ մայիսի 4-ին, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։
Պաշտպանները որպես ինքնաբացարկի հիմք են ներկայացնում այն, որ այս քրեական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, որով, ըստ նրանց, չի պահպանվել օբյեկտիվությունը։
«Դուք որևէ կերպ չփարատեցիք այն օբյեկտիվ կասկածները, որ չեք հանդիսանում օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի որ մի փաստաթուղթ վկայակոչեցիք, որի համաձայն, պտիչկա կոչվածով դատարանի նախագահը որոշել է, որ Երևան քաղաքի բոլոր դատավորներից պետք է հենց դուք քննեք այս քրեական գործը։ Նաև ողջամիտ միջոցներ չձեռնարկեցիք, որպեսզի պարզեք, թե իրականում կա՞ այդ փաստարկները հերքող ինչ-որ տվյալներ. ինչու, քանի որ դուք շատ լավ գիտեք, քաջատեղյակ եք, որովհետև իրականում օրենքի հիման վրա ստեղծված դատարան չեք»,- հայտարարեց պաշտպան Երեմ Սարգսյանը։
Պաշտպան Սարգսյանի խոսքով՝ այս քրեական գործը հատուկ է մակագրվել դատավոր Մարտիրոսյանին. «Քանի որ դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման կարգի չի պահպանվել, ուստի կրկին ակնհայտ է, որ չի ապահովվել Աղվան Հովսեփյանի իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավունքը, օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի՝ արդարացի քննության իրավունքը»։
Հիշեցնենք, որ Հայաստանի մի քանի դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները 2021 թվականի հուլիսի 21-ից առգրավված էին՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, և այս ընթացքում դատարաններ ստացված գործերը մակագրվում են ձեռքով՝ դատարանների նախագահների կողմից:
Առգրավումից շուրջ 8 ամիս անց՝ մարտի 17-ին Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի բանալիները վերադարձվել է Դատական դեպարտամենտին: Սակայն Բարձրագույն դատական խորհուրդը հերքել էր Աբրահամյանին, նշելով, որ համակարգի գործարկման և և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին չեն վերադարձվել՝ իր կողմից տարածված տեքստը վերնագրելով «հաղորդում»: Աբրահամյանն էլ հրապարակեց փաստաթուղթ՝ նշելով, որ վերահաստատում է իր կողմից հայտնած տեղեկությունը: Սակայն որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ մակագրման համակարգի բանալիներն արդեն դեպարտամենտում են, սակայն տևական ժամանակ է՝ ինչ համակարգը չի վերագործարկվել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.