Սաղաթելյան․ Որո՞նք են Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջի դրույթները
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանրային հրաժարականի պահանջը։
1. Փաշինյանը՝ տապալելով Արցախյան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։
2. Նա խոստովանել է, որ կարող էր խուսափել պատերազմի ու զոհերից, բայց չի արել։
3. 2021-ի հունիսին խոստացել էր վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք։
4. Իր նախընտրական ծրագրով խոստացել էր, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն` ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։ Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է և հիմա այլ ճանապարհով է գնում։
5. Խոստացել էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերի թիվը։
6. Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը դժբախտ ելք ունեցավ` հղի հայ կնոջը վրաերթի ենթարկեցին։
«Ելնելով այս ամենից` Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հարցրեց, թե կարո՞ղ է դա ձևակերպել որպես հանրային պահանջ և, հավաքվածներից դրական պատասխան ստանալով, ասաց, որ իրենք էլ են ԱԺ-ի մոտ գնում։
Հիշեցնենք` երեկ Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքին Դիմադրություն շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ այսօր ժամը 15:30 քաղաքացիները հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին հետևեն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, որին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ «Նիկոլը գալու է ԱԺ, մենք պետք է լինենք այս հրապարակում իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար»,- ասաց Սաղաթելյանը։
Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը», տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.