Ի՞նչ կատարվեց ԱԺ դահլիճում ուղիղ եթերն անջատելուց հետո
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, մասնավորապես` Գեղամ Մանուկյանն ու Ագնեսա Խամոյանը, ոչ թե փախան դահլիճից, այլ մոտեցան ամբիոնի մոտ կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու սկսեցին խոսել նրա հետ։
Այդ ընթացքում ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորներ սկսեցին վանկարկել «Հայաստան», որին ի պատասխան ընդդիմադիրներից մեկն ասաց. «Ինչո՞ւ եք Հայաստան գոռում, Թուրքիա գոռացեք»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հեռացող ընդդիմադիր պատգամավորներին ասաց. «Գնացե՛ք, գնացե՛ք 30-40 հազար մարդկանց մոտ»։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում էր Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անգամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։
Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։ Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).