Այնքան ստեր է ասել, ի՞նչ լսեինք. Մանուկյանը` Փաշինյանի հնարավոր բացահայտումների մասին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պարզաբանեց, թե ինչու լքեցին ԱԺ նիստերի դահլիճը և չլսեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած բացահայտումը։
Պատգամավորն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նիստերի դահլիճը լքելուց հետո ճեպազրույցում լրագրողներին հայտնեց, որ չէին ցանկանում լսել նրա հերթական ստերի շարանը։
«Մենք այնքան ենք նրա բացահայտումները, ստերը լսել, ի՞նչ լսեինք հիմա։ Խուսափելու հարց չկար, չենք ակնկալում որևէ հարցի շուրջ պատասխան, այլ մենք հրապարակեցինք այն հիմնական թեզերը, որոնք հանրության հսկայական զանգվածի համար կարևոր են և հետաքրքրում են նրանց»,- նշեց Մանուկյանը։
Հարցին` արդյոք պատրաստվո՞ւմ են հետագա նիստերին մասնակցել, նա պատասխանեց` իրենց առջև ԱԺ-ի մուտքը փակ չէ, ինչպես նաև ունեն մանդատ վաղը նոր կառավարության, նոր վարչապետի ընտրության համար, որը կիրառելու են։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում է Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։
Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։ Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.