Իշխան Սաղաթելյան․ Առաջիկա օրերին Փաշինյանը մտնելու է իր բունկերը, բայց դա էլ նրան չի փրկի
Պատգամավորները մտել են խորհրդարան, մեր պահանջը ներկայացրել են, հիմա մեր հերթն է։ Մեզ համար փակ ճանապարհ չի լինելու, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ շենքի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը թաքնվում է ոստիկանների հետևում, բայց դա նրան չի փրկելու․ հրաժարական ներկայացնելու է։
«Այս խելագարը թաքնվել է զորքերի հետևում։ Ամբիոնից փախչելուց է խոսում, բայց վախը, վստահ եղեք, «բռնել» ենք։ Առաջիկա օրերին մտնելու է իր բունկերը, բայց դա էլ նրան չի փրկի։
Մենք հայտարարում ենք, որ մեր դեմ, ժողովրդի դեմ փակ ճանապարհ չկա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց, որ շուտով ոստիկանները ցուցարարների առջև կբացեն ճանապարհը, և Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը կշարունակվի։
«Քիչ հետո այս փողոցը կբացվի։ Հավանաբար, ոտքները կախ գցեցին մինչև խորհրդարանից Նիկոլ Փաշինյանին փախցնեն, բայց այսպես է՝ մենք պիտի «լարենք», ինքը՝ փախչի, մինչև վերջնական «լարենք», ուղարկենք այնտեղ, որտեղ բոլորս ցանկանում ենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.