Իշխան Սաղաթելյան․ Փաշինյանին պետք է հեռացնենք առանց արյան
Այսօր մենք այս հրապարակից շատ հստակ ձևակերպեցինք վարչապետի աթոռին հայտնված անձի հրաժարականի համազգային, համաժողովրդական պահանջը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ հրաժարականի այդ պահանջը հնչեցնելուց հետո Ազգային ժողովի շենքի մոտ գնալու նպատակն էր Նիկոլ Փաշինյանին ուղիղ ասելը, որ նա լեգիտիմ չէ, իսկ խորհրդարանի շենքը գրավելու նպատակ չկար։
«Այսօր մենք ունեինք նպատակ՝ իր ճակատին ասելու՝ դու լեգիտիմ չես, մանդատ չունես, «ռադդ» քաշի՛ր։ Խորհրդարանական խմբակցությունները դա արեցին ներսում, մենք արեցինք դրսում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը հիմնավորեց նաև պատճառը, թե ինչու խորհրդարանի շենքը «չգրավվեց»։
«Այդ շենքի մեջ իշխանություն չկա։ Իշխանությունը փողոցում է, մեր ձեռքին է։ Այդ շենքի ներսում Նիկոլն ուներ 2 000 ոստիկան։ Նիկոլը կրկին արյուն է ուզում։ Կրկին հայի արյուն է ուզում։ Այդ արյունը չի՛ լինելու։ Մենք նրան պետք է հեռացնենք առանց արյան»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.