ՀՀ ՄԻՊ․ Ոստիկաններն առգրավել են քաղաքացիների հեռախոսները
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է վերջին երկու օրվա ընթացքում ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածների նկատամբ թույլ տրված խախտումների դեպքերի մասին ամփոփ տեղեկանք։
Դրա համաձայն` ոստիկանության ծառայողներն առգրավել են քաղաքացիների անձնական բջջային հեռախոսները` դրանց միջոցով անձին ստիպողաբար նույնականացնելու նպատակով։
«Քաղաքացու անձնական բջջային հեռախոսով մուտք են գործել վերջինիս «Վայբեր» անձնական հաշիվ, իմացել նրա անունը, այնուհետև նույն հեռախոսաով, «ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջով պարզել վերջինիս անունը, ազգանունը և նման ապօրինի եղանակով նույնականացրել անձին, հասանելիություն ստացել անձնական տվյալներին»,– ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՄԻՊ աշխատակիցներն արձանագրել են անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման դեպքեր։ Բերման ենթարկելիս 5-10 ոստիկաններ հարվածելով, հայհոյելով, հրմշտելով, գետնին գցելով, քարշ տալով վարչական ձերբակալման ենթարկված անձին, նստեցրել են ոստիկանական մեքենան:
Արձանագրվել են նաև ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր։ Քաղաքացիները պատմել են, որ ոստիկանի պահանջով դուրս են եկել երթևեկելի գոտուց ու քայլել մայթով: Բայց 5 րոպե անց սկսել են իրենց ենթարկել վարչական ձերբակալման:
ՄԻՊ–ը նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ անհանդուրժողական ու վիրավորական վարքագծի դրսևորումներ է արձանագրել` ԶԼՄ–ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում։
Իսկ որոշ ԶԼՄ-ներ, ըստ պաշտպանի, շարունակում են չհեռացնել իրենց հրապարակած նյութերի ներքո ծավալվող վիրավորական ու ծայրահեղ անընդունելի բառապաշարով կատարված մեկնաբանությունները։
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները մայիսի 3-ի և մայիսի 4-ի օրվա երկրորդ կեսին իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում այցելել են ոստիկանության 4 բաժիններ՝ իրավական աջակցություն ցուցաբերելով ավելի քան 32 անձանց, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.