Եվրախորհրդարանը կողմ է ԵՄ-ի համապարփակ բարեփոխմանը
Եվրախորհրդարանն այսօր բանաձև է ընդունել, որով համաձայնություն է տվել Եվրամիության երկրներում բարեփոխումներ իրականացնելուն, այդ թվում՝ հիմնարար փաստաթղթերում փոփոխություններ կատարելու միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթուղթն ընդունվել է եվրոպական երկրների բնակիչների հետ «Եվրոպայի ապագան» խորհրդաժողովի շրջանակում մեկ տարվա ընթացքում անցկացված հասարակական խորհրդակցությունների արդյունքում:
«Խորհրդարանն ընդունում է, որ խորհրդաժողովի արդյունքում ձևակերպված հավակնոտ ու կառուցողական առաջարկները պահանջում են պայմանագրերի վերանայում, մասնավորապես` ԵՄ-ի ներսում ավելի մեծ պարզություն, թափանցիկություն, պատասխանատվություն ու ժողովրդավարություն ապահովելու համար»,-ասված է ԵԽ հաղորդագրության մեջ:
Եվրախորհրդարանը պետք է կոնկրետ առաջարկներ ձևակերպի ու ներկայացնի դրանք Եվրամիության խորհրդի քննարկմանը, խորհուրդը ներկայացնում է ԵՄ բոլոր երկրները: Հիմնարար փաստաթղթերի փոփոխման համար կարող է պահանջվել, որ ԵՄ-ն եվրոպական երկրներում ազգային հանրաքվեներ անցկացնի:
Հանրային խորհրդակցությունների ընթացքում հավանության արժանացած առաջարկների թվում կան այնպիսիք, ինչպես, օրինակ,կարևորագույն որոշումներ կայացնելիս կոնսենսուսի սկզբունքի չեղարկումն է: Դա, ըստ շատ եվրապատգամավորների, հաճախ խանգարում է ԵՄ արդյունավետ աշխատանքին։
Բացի այդ, առաջարկվում է Եվրախորհրդարանի պատգամավորներին օրենսդրական նախաձեռնությամբ օժտել։ Առաջարկությունները նաև նախատեսում են, որ ԵՄ-ին ավելի լայն լիազորություններ կտրամադրվեն առողջապահության, էներգետիկայի, միգրացիայի ու պաշտպանության հարցերում, որոնք ներկայում ավելի շատ ազգային կառավարությունների տնօրինության տակ են:
Ակնկալվում է, որ «Եվրոպայի ապագան» խորհրդաժողովի եզրակացությունները մայիսի 9-ին պաշտոնապես կփոխանցվեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը նախագահում է Եվրախորհրդում, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.