ԱԽ քարտուղար. Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել` 2 կողմն էլ լուռ է այս հարցում
Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացել` երկու կողմն էլ լուռ է այս հարցում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` կա՞ անկլավների խնդիր այս պահին, քանի որ ընդդիմադիրների ակցիաների ուղղություններից մեկն էլ Տիգրանաշենն էր, որը, ըստ նրանց, հանձնելու վտանգի տակ է։
«Ընդդիմության պնդումներն անհասկանալի են, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա անկլավների հարց է առաջանալու։ Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ կապ չունի։ Անկլավների հարց մինչ այս պահը չի քննարկվել»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ անկլավներ կան, որոնց տարածքները հավասար են։ ԱԽ քարտուղարը նշում է` հայաստանյան կողմի հույսն ու հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկալվներն էլ, որոնք ՀՀ տարածքում են, մնում են ՀՀ-ին։ Երկարաժամկետ լուծման տարբերակը, Գրիգորյանի համոզմամբ, սա է։
Ըստ Գրիգորյանի, այս պահին ուսումնասիրություններ են տարվում պատմության հարցերով, որպեսզի պարզեն, թե ինչպես են դրանք առաջացել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: