Последние новости

Պեսկովը մեկնաբանել է ընդդիմության հանրահավաքները Երևանում

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի բարդ շրջանը և գա կայունության շրջանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է։Հայաստանը, ինչպես գիտեք, մեր դաշնակիցն է, նա մեր գործընկերն է մեզ համար մի քանի կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում: Հայաստանը մեր մեծ բարեկամն է: Եվ հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք որքան հնարավոր է շուտ այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան գա» - ասել է նա լրագրողներին։

Պեսկովը հավելել է, որ Հայաստանում կայունության շրջանը «հնարավորություն կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերի իրագործումը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև՝ ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով», տեղեկացնում է Aysor.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ