Последние новости

Քաղաքացիները հորդառատ անձրևի տակ բեռնատարներով փակել են Սևան-Երևան մայրուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացիները հորդառատ անձրևի տակ բեռնատարներով փակել են Սևան-Երևան մայրուղին և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան»:

 

Այստեղ մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք սակայն որևէ գործողություն չէին իրականացնում:

Ինչ-որ պահի լարվածություն առաջացավ կցիայի մասնակիցների և մի քանի վարորդների միջև, որոնք պահանջում էին բացել ճանապարհը, սակայն ոստիկանները հանդարտեցրին իրավիճակը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն և ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ և ցույցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ