Последние новости

Դատարաններում վերագործարկվել է ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը

Այսօր` ժամը 14։00-ից, դատարաններում վերագործարկվել է ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։ Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Էլեկտրոնային մակագրման համակարգը վերագործարկվել է, մասնավորապես, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության, Սնանկության, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ քրեական , Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում։

Նշվում է, որ համակարգը դեռևս կարիք ունի ծրագրային թարմացումների։

«Առաջիկայում համակարգում կշարունակվեն անհրաժեշտ աշխատանքները, ինչը հնարավոր է` հանգեցնի որոշակի անճշտությունների, որոնք սեղմ ժամկետներում կվերականգնվեն»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ