Յուրի Խաչատուրովի որդուն ու մյուս ցուցարարներին բիրտ ուժով բերման ենթարկեցին
Մյասնիկյան պողոտայից Քաղաքացիները աղբամանով և մետաղյա թիթեղներով փակել են Մյասնիկյան պողոտան: Այստեղ ժամանեցին կարմիր բերետավորները և սկսեցին բերման ենթարկել ճանապարհը փակած երիտասարդներին: Նրանք ագրեսիվ կերպով հարձակվեցին և գետնին տապալեցին երիտասարդներին, որոնցից մեկը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին էր:
Ոստիկաններից մեկը հանեց ձեռնաշղթաները և փորձեն այն անցկացնել երիտասարդի ձեռքերին:
Ոստիկանները բացեցին պողոտան:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն և ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ և ցույցեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.