Последние новости

Սեյրան Օհանյանը պատասխանել է ՔՊ-ին․ Սպառված է բանավեճի ֆորմատը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ բանավիճելու հրավերին։

«Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ, հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, և հիմա այլևւս սպառված է բանավեճի ֆորմատը։

«Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել և պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է», - գրել է Սեյրան օհանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ