Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ հաջակցություն Մոլդովային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ հաջակցություն Մոլդովայի Հանրապետությանը Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն, հայտնում է DW-ն։
«ԵՄ-ն պետք է Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհի՝ համաձայն Եվրոպական Միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի (որի համաձայն երկիրը, որը հավատարիմ է ԵՄ արժեքներին, կարող է միանալու հավակնություն ունենալ) և արժանիքների հիման վրա»,- ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում։
Փաստաթղթում Եվրահանձնաժողովին նաև առաջարկվում է հնարավորինս արագ ավարտել Քիշնևի հայտի գնահատումը։ Անկախ նրանից, թե որն է եզրակացությունը, «մոլդովական իշխանություններն, անկասկած, ճիշտ ուղու վրա են՝ իրականացնելով առանցքային բարեփոխումներ, մասնավորապես ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում»,- ասվում է բանաձևում։ Եվրախորհրդարանը նաև կոչ է արել ԵՄ-ին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Մոլդովային՝ ինչպես նոր մակրոֆինանսական օգնության, այնպես էլ տրանսպորտային ծառայությունների և առևտրի ազատականացման հետագա միջոցառումների միջոցով:
Մոլդովայի խորհրդարանը 2022 թվականի մարտի 3-ին ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել՝ հետևելով Ուկրաինային և Վրաստանին։ Անցյալ շաբաթ Քիշնևը Բրյուսելին է փոխանցել երկրի տարբեր ոլորտներում տիրող իրավիճակի մասին հարցաշարի պատասխանների առաջին մասը։ Կառավարությունը մտադիր է պատասխանների երկրորդ մասն առաջիկայում փոխանցել։ Սպասվում է, որ մինչև հունիսի վերջը Եվրահանձնաժողովը զեկույց կներկայացնի ԵՄ-ին միանալու Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի պատրաստակամության մասին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: