ԼՂՀ ԱԺ պատգամավոր․ Իշխանության գլուխ Փաշինյանի մնալը լրացուցիչ սպառնալիք է Հայաստանի և Ղարաբաղի համար
Մենք եկել ենք աջակցելու, քանի որ սպառնալիքի տակ է ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ղեկավար, Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Արթուր Մոսիյանը։ Ըստ պատգամավորի՝ ընդդիմությանը սատարելուն պետք է մասնակցեն բոլորը՝ լինեն Հայաստանից, Ղարաբաղից, թե Սփյուռքից։ «Մենք չենք պատրաստվում կորցնել մեր հայրենիքը։ Եվ այս դեպքում ես նկատի ունեմ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ղարաբաղը»,- ասաց քաղաքական գործիչը։
Միաժամանակ պատգամավորը հայտնեց, որ իրեն հայտնի չէ Ղարաբաղի հարցով ընթացիկ բանակցությունների օրակարգը։ Նա նաև կոչ արեց Հայաստանի ներկայիս վարչապետին ավելի պարզ և հստակ խոսել։ «Նա նորից ստում է։ Մինչ այդ նա նույնպես շատ բաներ էր ասում, բայց հետո տեսանք կապիտուլյացիայի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագիրը։ Նա ամեն ինչ գաղտնի էր պահում ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունից, այնպես էլ հայ հանրությունից ու Հայաստանի կառավարությունից։ Այս մարդը արդեն չորս տարի է, ինչ իշխանություն է, և ամեն Աստծո օր, գիշեր թե ցերեկ, փոխում է իր կարծիքը։ Ամեն անգամ նոր բան է ասում։ Նա վստահություն չի վայելում ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի մեր հայրենակիցների շրջանում»,- ասաց Մոսիյանը։ Ընդդիմադիրը համոզված է, որ իշխանության գլուխ Նիկոլ Փաշինյանի մնալը լրացուցիչ սպառնալիք է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար։
«Ցուցարարներն օր օրի ավելանում են։ Նրանց շարքերն ընդլայնվում են։ Այնպես որ, այլ ճանապարհ պարզապես չկա։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ զրկվել հայրենիքից։ Հայաստանի և Ղարաբաղի ոչ բոլոր բնակիչներն են Նիկոլ Փաշինյանի նման։ Մենք այս տեսակից չենք։ Այս մարդիկ դեռ ասելիք ունեն»,- ամփոփեց Դաշնակցության ներկայացուցիչը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.