Последние новости

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՄԻ ԹՈՒՂԹ ԿԱՄ «ԲԱՐԱԹ» ՑՈՒՅՑ ՏՎԵՔ, ՏԵՍՆԵՆՔ՝ ՈՐՏԵ՞Ղ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՐԵԼ, ՈՐ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՁԵՐ 6 ԿԵՏԸ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո, ճեպազրույցում ասել է, որ Հայաստանն «իր 6 կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի», որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Արմեն Գրիգորյանի վերոնշյալ հայտարարությանը:

«Դե, որ սրանք հայտարարել են, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերն իրենց համար ընդունելի են, միջազգային հանրությունը բռնել է սրանց և ասել՝ եթե ընդունելի են, ուրեմն՝ դրանց շուրջ էլ բանակցելու եք: Այսօր անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածն ասել է, որ ի պատասխան Ադրբեջանի 5 կետերի՝ իրենք ներկայացրել են 6 կետ, ուռա՜, հայկական դիվանագիտության խոշոր հաղթանակ՝ Ադրբեջանը 5 կետ է ներկայացրել, սրանք՝ 6, կարող էին 148 ներկայացնել: Ավելին, ասում է՝ քննարկումները պետք է լինեն 5+6 կետերի հիման վրա. որտե՞ղ է ձեզ խաբում ինքը: Այդ ի՞նչ 6 կետ է, ժողովո՛ւրդ: Պարզվում է, որ սրանք մի 6 կետ էլ Ադրբեջանին առաջարկ են արել, որոնց մասին մենք ընդհանրապես տեղյակ չենք։ Ո՛չ մասնագիտական, ո՛չ քաղաքացիական, ո՛չ քաղաքական շրջանակները տեղյակ չեն, թե ինչ 6 կետ է ներկայացվել Հայաստանի անունից Ադրբեջանի հետ բանակցությունների համար»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ Արմեն Գրիգորյանի երկրորդ սուտն այն է, որ Ադրբեջանը չի մերժել Հայաստանի ներկայացրած 6 կետերը։

«Ադրբեջանը խոսում է միայն իր ներկայացրած 5 կետերի մասին որտե՞ղ Ադրբեջանը չի մերժել։ Մի թուղթ կամ ձեր սիրած լեզվով ասած՝ «բարաթ» ցույց տվեք, տեսնեմ՝ որտե՞ղ է Ադրբեջանը գրել, որ ընդունել է ձեր 6 կետը: Նախ, ցույց տվեք, թե ի՞նչ է այդ 6 կետը, հետո ցույց տվեք՝ Ադրբեջանը ի՞նչ թուղթ է ձեզ տվել ի պատասխան:

Եթե այդ 6 կետն ընդունվել է՝ որպես լրացուցիչ օրակարգ, բա ինչո՞ւ միջազգային հանրությունը դրա մասին չի խոսում: Օրինակ՝ Լավրովի և Զախարովայի տարբեր հայտարարություններում ինչո՞ւ է հղում արվում ադրբեջանական առաջարկներին: Փաստորեն, մադրիդյան 3 սկզբունքները և 6 տարրերը դուք փոխարինում եք ինչ-որ անհասկանալի 5+6 բանաձևով»,- ասել է Արմեն Աշոտյանը։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ