Վիկտոր Օրբան․ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթն ավելի շատ կվնասի Հունգարիային, քան Ռուսաստանին
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը, ներառյալ՝ հում նավթի ներմուծման էմբարգոն, ավելի շատ կվնասի Հունգարիային, քան Ռուսաստանին, ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է index.hu լրատվական կայքը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված նամակում Օրբանն ասել է, որ ԵՄ պատժամիջոցների վերջին փաթեթը կարող է խաթարել դաշինքի միասնությունը, և դրա հաստատումը պատմական անհաջողություն կլինի, հաղորդում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովն առաջարկել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների ամենախիստ փաթեթը, սակայն մի քանի երկրներ, որոնք մտահոգված են Ռուսաստանից նավթի ներկրումը դադարեցնելու հետևանքներով, խոչընդոտում են համաձայնությանը։
ԵՄ մի քանի արևելյան երկրներ մտահոգված են, որ էմբարգոն իրենց բավարար ժամանակ չի տա հարմարվելու համար, թեև դիվանագետներն ասում են, որ Հունգարիային և Սլովակիային ժամանակ կտրվի մինչև 2023թ․ վերջ։
Արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն ասել է, որ նույնիսկ ուշացումով Հունգարիան կարող է համաձայնվել այդ միջոցներին միայն այն դեպքում, եթե նավթամուղով Ռուսաստանից հում նավթի ներմուծումն ազատվի պատժամիջոցներից։
Օրբանը նաև նշել է, որ միջոցառումները կհանգեցնեն էներգակիրների գների հետագա բարձրացման, եթե ԵՄ-ն չձեռնարկի բավարար վերականգնողական գործողություններ՝ ազդեցությունը մեղմելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.