Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է «Հայկական ժողովրդավարության» դեմքը միջազգային մամուլում
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է «Հայկական ժողովրդավարության» դեմքը միջազգային մամուլում: «Այս օրերին աշխարհի առաջատար մամուլն ակտիվ լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ РИА Новости, The Guardian, BBC, Sputnik, Al Jazeera, РБК, АиФ, Reuters, France 24, Euronews, ABC News և բազում այլ լրատվականներ ու պարբերականներ գրում են այն մասին, որ հայ ժողովուրդը դեմ է Արցախը Ադրբեջանին հանձնելու այս իշխանությունների օրակարգին։ Նրանք տեսնում են մեր արդար պահանջը և տարածում այն աշխարհով մեկ՝ ցույց տալով, որ մեր ժողովուրդը չի համակերպվել պարտությանը, չի համակերպվել դավաճանությանը և կրկին պայքարում է արժանապատիվ ապրելու իր իրավունքի համար։
Միջազգային մամուլը նաև տեսնում է, թե ինչպես է իրեն ժողովրդավարության առաջամարտիկ հռչակած Նիկոլը պայքարում ժողովրդի կամքի դեմ։ Թե ինչպես է նա ուժ կիրառում խաղաղ ցուցարարների դեմ և թե ինչպես է փորձում պահել իր իշխանությունը։ Ամեն ինչ տեսանելի է և ամեն ինչ արձանագրվում է։
Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ հիշեցնում եմ՝ այսօր ժամը 12։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Գործ ունենք անելու», - գրել է Սաղաթելյանը։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 16:18
Второй раунд прямых переговоров РФ и Украины начался в Стамбуле более чем на 1,5 часа позже запланированного времени. Об этом сообщил источник ТАСС.
-
2025-06-02 16:11
Партия «Айреник» («Родина») намерена участвовать в парламентских выборах 2026 года без формирования какого-либо блока. Об этом заявил председатель партии Артур Ванецян в рамках подкаста «LurjCast».
-
2025-06-02 16:08
Губернатор Лорийской области Армении Арам Казарян подал в отставку, о чем сообщил на своей страничке в соцсетях.
-
2025-06-02 15:24
Магнитная буря на Земле продлится как минимум до 3 июня, ее сила будет периодически меняться, сообщает ТАСС со ссылкой на представителя Института прикладной геофизики.