ՈՒզբեկ սահմանապահները սահմանին Ղրղզըստանի երեք քաղաքացու են գնդակահարել
Ուզբեկստանի զինծառայողները Ղրղզըստանի սահմանին գնդակահարել են ղրղըզ երեք քաղաքացու։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Ղրղզըստանի Ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը։
«Ջալալ Աբադի մարզի Ալա-Բուկինսկյան շրջանի Աքտամ գյուղի Դոբո-Կորգոն տեղանքում, պետական սահմանի ղրղըզա-ուզբեկական տեղամասում Ուզբեկստանի Հանրապետության սահմանապահները զենք են կիրառել Ղրղզըստանի Հանրապետության երեք քաղաքացու դեմ։ Դրա հետևանքով Ղրղզըստանի երեք քաղաքացիներ վիրավորվել և հասցվել են Ալա-Բուկինսկյան շրջանի հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել են փամփուշտներից ստացած վիրավորումներից»,- նշվել է հաղորդագրությունում։ Զոհվածների անուն-ազգանունները չեն նշվել։
Միջադեպից հետո Ղրղզըստանի Ալա-Բուկինսկյան շրջանի ուղղության սահմանապահ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Յանգի-Կուրգանսկի ուղղության սահմանապահ ներկայացուցչի հետ, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ «հանդիպումը ըստ ծառայողական հետաքննությունների արդյունքների շարունակելու» վերաբերյալ։
«Կատարվածի մասին տեղեկացված են նաև փոխգործակցող մարմինները, սկսվել են քննչական գործողություններ»,- ընդգծվել է հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 10:19
Католикос всех армян Гарегин II никогда не отречется от престола. Такую уверенность в беседе со Sputnik Армения выразил бывший министр юстиции, член Высшего духовного совета Геворк Даниелян.
-
2025-07-23 10:12
Грузия горячо поддерживает западный проект "разделки и переработки" СССР, будучи связанной с Россией исторически и экономически, отмечает военный обозреватель Sputnik Александр Хроленко.
-
2025-07-23 10:08
Ученые недавно провели раскопки на плато Гиза и нашли граффити, свидетельствующие о том, что пирамиды строили не рабы. Об этом сообщил египтолог Захи Хавасс, передает РИА Новости.
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.