ԱԱԾ-ն բերման է ենթարկել 3 Սիսիանի համայնքապետարանի աշխատակցի
Ազգային անվտանգության ծառայողներն այսօր՝ մայիսի 6–ին, գործողություններ են իրականացրել Սիսիանի համայնքապետարանում և բերման ենթարկել համայնքապետարանի երեք աշխատակցի։
Սիսիանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Հարությունյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ չի տիրապետում, թե ինչ գործի շրջանակում է ԱԱԾ–ն գործողություններ իրականացրել համայնքապետարանում։ Ըստ նրա՝ ԱԱԾ աշխատակիցների գործողությունները տևել են մի քանի րոպե։
«Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել համայնքապետարանում և բերման ենթարկել համայնքապետարանի րեք աշխատակցի»,– ասաց համայնքապետարանի մամուլի քարտուղարը՝ չնշելով, թե որ պաշտոնյաներն են բերման ենթարկվել։
Հարությունյանը, սակայն, հաստատեց տեղեկությունը, որ բերման ենթարկվածների մեջ կա նաև բաժնի վարիչ։
Սիսիանի համայնքապետարանի մամուլի քարտուղարը վստահեցրեց, թե համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը նույնպես չգիտի, թե ինչ գործի շրջանակում է ԱԱԾ–ն գործողություններ կատարել համայնքապետարանում, ապա բերման ենթարկել երեք աշխատակցի։
«Բոլորիս համար զարմանալի էր»,– ընդգծեց մամուլի քարտուղարը և հավելեց, որ ինքը չորս ամիս՝ աշխատում է համայնքապետարանում և սա առաջին դեպքն է, երբ համայնքապետարանը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).