CPJ․ Հայ իրավապահները խոչընդոտում են Երևանում բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողներին
Հայաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ հետաքննեն ոստիկանության և պետական պաշտոնյաների կողմից մամուլի աշխատողների վրա վերջին հարձակումները և ապահովեն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
Նշվում է, որ մայիսի 2-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են AntiFake լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին և փորձել հրել նրան, երբ որ նա լուսաբանում էր ցուցարարներին ձերբակալող և ծեծի ենթարկող ոստիկաններին: Ֆիդանյանն ասել է, որ սև դիմակներով ոստիկանները մի քանի անգամ հրմշտել են իրեն, երբ նա լուսաբանել է բողոքի ցույցերը, թեև հստակ տեսանելի է եղել նրա լրագրողական քարտը։
Ֆիդանյանը պատմել է, որ հրմշտել են նաև AntiFake-ի օպերատոր Իշխան Խոսրովյանին և փորձել են բերման ենթարկել նրան, սակայն համաձայնել են չձերբակալել նրան լրագրողների միջամտությունից հետո։
Բացի այդ, բողոքի ցույցի ժամանակ MediaHub տեղական լրատվական կայքի թղթակից Նարե Գևորգյանը մոտեցել է երկրի Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին և հարցրել ոստիկանների կողմից իրականացված բռնությունների մասին: Հովհաննիսյանը հարվածել է Գևորգյանի խոսափողին, իսկ ՊՊԾ աշխատակիցը խոչընդոտել է MediaHub-ի օպերատոր Արման Ղարաջյանին, պահանջել շրջել տեսախցիկը, ապա հարվածել սարքին: Երբ լրագրողները հրաժարվել են կատարել պահանջները, Հովհաննիսյանը ոտքով հարվածել է Ղարաջյանի ոտքին։
«Իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, առավել ևս, երբ այն կիրառվում է ոստիկանների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր պարտավոր են օրինակ ծառայել լրատվամիջոցների նկատմամբ իրենց վերաբերմունքով, – ասել է CPJ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սայիդը: – Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն շարունակվող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ ուժի բոլոր կիրառումները և ապահովեն, որ լրատվամիջոցների աշխատակիցները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը»:
Հայաստանի դատախազությունում հետաքննություն է սկսվել Ղարաջյանի վրա Հովհաննիսյանի կողմից ենթադրյալ հարձակման փաստով: Իսկ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, որի վերահսկողության տակ է Պետական պահպանության ծառայությունը, անպատասխան են թողել CPJ-ի՝ մեկնաբանություն ստանալու հարցումը:
Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, Երևանում ոստիկանության աշխատակիցները հրել էին Caucasian Knot տարածաշրջանային լրատվական կայքի թղթակից Տիգրան Պետրոսյանին, երբ վերջինս փորձում էր նկարահանել բողոքի ցույցը:
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել էր Yerevan Today լրատվական կայքի թղթակից Սյուզի Բադոյանի բջջային հեռախոսը, երբ նա փորձել էր խորհրդարանում հարցազրույց վերցնել նրանից: Անցյալ տարվա հունիսին Սարգսյանը նույն կերպ խլել էր մեկ այլ լրագրողի հեռախոսը, որը փորձում էր հարցազրույց վերցնել իրենից:
CPJ-ը նամակով դիմել է Սարգսյանին մեկնաբանության համար, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.