Последние новости

Այսուհետ Փաշինյանը կկարողանա քաղաքապետի ժ.պ. նշանակել ավագանու կազմից

Հայաստանի վարչապետն այսուհետ կկարողանա համայնքների ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակել ավագանու խորհրդի կազմից: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի արտահերթ նիստում:

Քննարկումն ու քվեարկությունն անցկացվել են արագացված ռեժիմով:

Օրենսդրական փոփոխություններին հավանություն է տվել 63 պատգամավոր: Ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին, քանի որ մասնակցում են բողոքի ակցիաներին:

Օրենսդրության համաձայն՝ ավագանու խորհրդի անդամները չեն կարող միաժամանակ ՏԻՄ ղեկավարներ լինել: Այժմ այն դեպքում, եթե 20 օրվա ընթացքում ավագանու խորհուրդը չկարողանա համայնքի ղեկավար ընտրել, ժամանակավոր պաշտոնակատար հնարավոր կլինի նշանակել ավագանու անդամներից մեկին:

Նշենք, որ քանի որ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման որոշումը կայացնելու է վարչապետը, նա համայնքի ղեկավարի ժ.պ. կարող է նշանակել իր կուսակցության ներկայացուցիչներից մեկին, եթե նույնիսկ ընտրությունների արդյունքում վերջինս չի կարողացել հավաքել ձայների մեծամասնությունը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ