Al-Monitor․ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը որևէ արդյունք չի տվել
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների երրորդ փուլը որևէ արդյունք չի տվել: Այս մասին Al-Monitor-ում հրապարակված իր հոդվածում գրում է Ամբերին Զամանը:
Բանակցությունները, որոնք սկսվել են այս տարվա սկզբին, դեռևս զգալի արդյունքներ չեն տվել:
«Ոչ մի առաջընթաց դեռևս չի գրանցվել, սակայն հանդիպումները շարունակվելու են»,- հեղինակը մեջբերում է անանուն դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույցերի ֆոնին:
«Անցյալ ամիս Հայաստանի խորհրդարանում իր վերջին ելույթի ժամանակ Փաշինյանն ասել է, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում իր վրա՝ ենթադրելով, որ Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, և անկախ այն հանգամանքից, թե որքան դառն է դեղահաբը, երկրի առաջնորդները պետք է նախապատվություն տան խաղաղությանը՝ երկրի ապագա սերունդների շահերից ելնելով: Փաշինյանի ելույթը, որով վերջինս ակնարկում էր Լեռնային Ղարաբաղի հարցում ճկունություն դրսևորելու մասին, բողոքի ալիք է բարձրացրել նրա հակառակորդների շրջանում, որոնք նրան մեղադրում են երկիրը վաճառելու մեջ»,- գրում է հոդվածի հեղինակը:
«Թուրքիան վաղուց հասկացրել է, որ Հայաստանի հեռանալն օկուպացված տարածքներից բավական կլինի, որպեսզի երկրները կարգավորեն իրենց հարաբերությունները: Համարվում է, որ Թուրքիան զսպում է իրեն, որպեսզի թույլ տա Ադրբեջանին օգտվել իր առավելություններից՝ խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումից առաջ Հայաստանից հետագա զիջումների հասնելու համար… Մասնավորապես, խոսքը նրան հասնելու մասին է, որ Հայաստանը մի կողմ դնի Լեռնային Ղարաբաղի հանդեպ բոլոր պահանջները»,- հավելել է հոդվածագիրը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 09:40
Охранники, обеспечивавшие безопасность Артура Ванецяна, освобождены. Об этом на своей странице в Facebook написал его адвокат Арсен Бабаян.
-
2025-06-13 09:38
Армянская епархия Швейцарии выражает свою поддержку Первопрестольному Святому Эчмиадзину и Его Святейшеству Патриарху.
-
2025-06-13 09:34
Католикос Всех армян Гарегин Второй 12 июня принял молодых людей из разных епархий в диаспоре, прибывших в Первопрестольный Святой Эчмиадзин для участия в стартовавших с июня занятиях по армяноведению и религиоведению.
-
2025-06-13 09:32
Рад сообщить, что на днях назад состоялось собрание членов Союза «Арцах», на котором, среди прочих решений, мы также избрали Исполнительный совет, состоящий из 11 членов, сообщил на своей странице в Фейсбук бывший госминистр Арцаха Артак Бегларян.