«Պատիվ ունեմ»․ Իշխանությունը պատժում է այլախոհներին՝ ազատելով աշխատանքից
Իշխանությունը պատժում է այլախոհներին՝ ազատելով աշխատանքից՝ իշխանությունից տարբերվող տեսակետ արտահայտելու, հակաիշխանական հավաքներին մասնակցությունը զսպելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ս․թ․ մայիսի 5-ին ՀՀ քաղաքացիներ՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետներ Հ. Օհանյանը և Ա․Ղազարյանը ազատվել են հանրային ծառայողի զբաղեցրած պաշտոնից՝ «Հիմք ունենալով Հովհաննես Օհանյանի/Արթուր Ղազարյանի ֆեյսբուք սոցիալական կայքէջում կատարված տեսանյութերի կիսումները, քաղաքական հավաքին մասնակցությունը փաստող լուսանկարները:
Այս մասին գրություններ եմ ուղարկել Հայաստանում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպաններին, Հայաստանում ԵԽ Գրասենյակի ղեկավարին:
Տեղեկացրել եմ, որ չնայած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով հանրային ծառայողները պարտավոր են պահպանել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, սակայն աշխատանքից հետո հանրահավաքի մասնակցելը բացարձակ ապօրինի չի կարող համարվել: Բացի այս՝ քաղաքական չեզոքություն պահելու մասին պարտադրանքը ՀՀ-ում միայն կիրառվում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ և այն մարդիկ, ովքեր սատարում են իշխանությանը՝ նույնաբովանդակ գործողություններով, այդ թվում իշխանական հավաքներին մասնակցելով, նրանք չեն արժանանում նմանատիպ վերաբերմունքի։
Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, խտրականության կիրառում, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով։
Ներկայացրել եմ նաև մարդու իրավունքների խախտման ևս մեկ օրինակ։ Ս․ թ․մայիսի 5-ին՝ խաղաղ բողոքի ակցիայի ակտիվ շրջանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել Պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։
Իրականում ստացվում է, որ իշխանությունից տարբերվող տեսակետ արտահայտելու, հակաիշխանական հավաքներին մասնակցությունը զսպելու համար այդ կերպ իշխանությունը պատժում է այլախոհներին:
Խնդրել եմ ուշադրության կենտրոնում պահել վերոնշյալ անարդար մոտեցումները և հրապարակային արձագանքել մարդու իրավունքների խախտման նմանօրինակ դեպքերին։ Սրանք Հայաստանին դուրս են դնում ժողովրդավարական ուղուց»։
Թովմասյանը միաժամանակ հրապարակել է որշման լուսանկարները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.