Последние новости

Ուսապարկերով ակցիայի համար հարուցվել է քրեական գործ՝ ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով

ՀՀ քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ անձանց կողմից ծանր վիրավորանք հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 3-ին՝ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում քաղաքական ընդդիմության կողմից իրականացված նախաձեռնության ընթացքում մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի պատգամավորների լուսանկարները փակցրել են ուսապարկերի վրա և դրսևորել անվայել պահվածք: Նույն օրը, ժամը 13:50-ին՝ ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով բողոքի ակցիա իրականացնող նշված քաղաքացիները բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին:

Կատարվում է նախաքննություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Armenia Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ