Последние новости

Ադրբեջանցիները կրակել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ. հորատողներից մեկը վիրավոր է

Ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Կրակոցները սկսել են երեկ երեկոյից։ Կրակոցների հետևանքով մեր աշխատակիցներից մեկը վիրավորվել է։ Նա մեր հորատողն է»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` տղամարդը վիրավորվելէ ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, սակայն, բարաբախտաբար, ներքի օրգանների վնասվածք չունի։ Այժմ վիրավորում ստացածը հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում։

Գրիգորյանը հայտնեց նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթքի հանքավայրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է` աշխատակիցները տարհանվել են։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ