Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐՆ ԱՅՆ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԼԻՆԻ ԱՐԱԳ ԵՎ ԱՆՑՆՑՈՒՄ
Խիստ անհրաժեշտ է, որպեսզի փողոց դուրս եկած ընդդիմությունը, Նիկոլի հրաժարականից հետո ևս պահպանի ազգային միասնականության, համերաշխության և հետևողականության ոգին: Դա է լինելու մեր երկրի առաջիկա հաջողությունների հիմնական բանալին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան:
«Ազգակործան իշխանության խռխռոցն ու վախճանը
Նիկոլի գնալը ժամանակի հարց է, իսկ ժամանակն աշխատում է հոգուտ Հայաստանի: Եվ՜ հայ ժողովուրդը, և´ արտաքին աշխարհը հասկանում են, որ Նիկոլի լեգիտիմ իշխանությունն ավարտվել է և նրա հետ այլևս լուրջ հարցեր չի քննարկվում: Ակնհայտ է, որ այս օրերին որևէ նոր գործընթաց կամ ձեռքբերված պայմանավորվածություն լեգիտիմ չէ, և առաջիկայում փոխվելու են նոր իշխանությունների կողմից:
Հայաստանն այսօր ապրում է անցումային փուլ: Փոխվում, վերածնվում է հայ ժողովրդի ոգին: Առաջ է գալիս հայրենիքի նկատմամբ պահանջատիրության ու ապազգային գործողությունների նկատմամբ անհանդուրժողականության նոր ալիք: Ավարտվում է նիկոլիզմով սրիկայաբար խաբված, մանիպուլացված ու կեղծիքով թունավորված հասարակության լինելու ժամանակահատվածը: Մինչ վերջերս հանգած հրաբուխ հիշեցնող հանրային տրամադրությունները` նոր հրաբխային ժայթքման են վերածվում:
Ընդդիմության նախաձեռնած համաժողովրդական շարժումը, բնական ճանապարհով խթանել է նաև նոր սերնդի ակտիվությանը: Հայրենասեր երիտասարդությունն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում հանրային տրամադրություն ձևավորելու գործը: Նրանք դառնում են հանրային կարծիք ձևավորողներ ու ապագայի նոր լիդերներ: Ժողովուրդն անտարբեր զանգվածից, քայլ առ քայլ վերածվում է ազգային ինքնություն և գիտակցություն ունեցող կուռ միասնության:
Նիկոլին և իր թայֆային վռնդելը, Հայաստանի և Արցախի առջև ծառացած պրոբլեմների լուծման ընդամենը սկիզբն է: Շատ դժվար բայց անհրաժեշտ աշխատանքը դեռ առջևում է, նիկոլին ու իր թայֆային վռնդելուց հետո: Խիստ անհրաժեշտ է, որպեսզի փողոց դուրս եկած ընդդիմությունը, Նիկոլի հրաժարականից հետո ևս պահպանի ազգային միասնականության, համերաշխության և հետևողականության ոգին: Դա է լինելու մեր երկրի առաջիկա հաջողությունների հիմնական բանալին:
Այսօրվա գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության փոխանցումը լինի արագ և անցնցում»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.