Երևանից մեկնարկեց «Դիմադրության» ավտոերթը դեպի Գյումրի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանից` Աշտարակի խճուղու սկզբնամասից, մեկնարկեց ընդդիմադիրների ավտոերթը դեպի հանրապետության երկրորդ քաղաք՝ Գյումրի։ Մասնակից վարորդները մեքենաների վրա Արցախի և Հայաստանի պետական դրոշներն են ամրացրել, հնչում են ազգային ազատագրական երգեր։ Նշենք, որ ճանապարհով ընթացող այլ մեքենաներից հաճախ վարորդներն ազդանշաններով ողջունում են ավտոերթի մասնակիցներին։
«Դիմադրության» շարժումն այսօր հանրահավաք կանցկացնի Գյումրիում, որի ավարտին նաև նախատեսված է երթ, եթե եղանակային պայմանները թույլ տան։
Մինչ ավտոերթի մեկնարկը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ երկուշաբթի օրը՝ մայիսի 9-ին, հուժկու հանրահավաք է նախատեսված։ Նա չցանկացավ բացահայտել հանրահավաքի մանրամասները, թե ինչ գործողություններ են լինելու ծրագրում՝ նշելով, որ ավելի լավ է՝ դա անակնկալ մնա։
«Սրտի այն տրոփյունը, որ տեսնում եմ իշխանության՝ տարբեր կալիբրի ներկայացուցիչների աչքերում, ուզում եմ պահպանվի մինչև վաղը երեկոյան»,- նշեց Մամիջանյանը՝ շեշտելով, որ «Դիմադրության» շարժման բոլոր գործողությունները շարունակելու են լինել խաղաղ։
Մամիջանյանը վստահ է, որ այս տարվա մայիսի 9-ը հիմք է դնելու, որ ապագայում մենք կարողանանք քառատոն նշել, քանի որ, նրա խոսքով, ժողովրդի հաղթանակը պետք է փաստագրել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Երևանում հանրահավաք նախատեսված չէ։ Երեկոյան 17։00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է արցախցիների մշակութային միջոցառում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.
-
2025-07-18 18:32
Состояние здоровья арестованного по "страйкбольному" делу Андраника Чамичяна ухудшилось, сообщил в соцсети его адвокат Рубен Меликян.
-
2025-07-18 18:05
В свете 12-дневной войны максимально забавным кажутся заверения Запада о том, что если Иран закроет глаза на «Зангезурский коридор», то новых региональных планов против Тегерана не будет реализовано.
-
2025-07-18 17:08
Никаких сигналов о желании Армении покинуть СНГ не было, такой вариант исключен. Об этом заявил ТАСС на 106-м заседании Экономического совета СНГ генеральный секретарь организации Сергей Лебедев, передает ТАСС.