Последние новости

Հայկ Մամիջանյան․ Հետևեք ձեր խոսքերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաներին ավելի շատ մարդիկ կան, քան երեկ «Փաշինյանի աջակիցներ» խորագրի ներքո կազմակերպված հավաքին է եղել։ Այս մասին դեպի Գյումրի ավտոերթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

 


Պատգամավորի խոսքով` համազգային շարժման բոլոր գործողությունները խաղաղ եղել են և այդպես էլ շարունակվելու են՝

Հարցին, թե մայիսի 9-ը նախկինում միշտ հաղթականորեն ու բարձր տրամադրությամբ է նշվել, այս անգամ խորհուրդը ո՞րն է լինելու, եթե Շուշին չկա, Արցախի մնացյալ հատվածի ճակատագիրն էլ՝ անհայտ, Մամիջանյանն ասաց, որ ոչ միայն Շուշին է թշնամու ձեռքում, այլև՝ Հայաստանը:

«Նախ ոչ միայն Շուշին է թշնամու ձեռքում, այլև՝ Հայաստանը։ Փաշինյանը մեզնից խլել է Եռատոնը։ Ես վստահ եմ, որ այս տարվա մայիսի 9-ը հիմք կդնի նրան, որ կարողանանք ասել քառատոն։ Ժողովրդի հաղթանակը անհրաժեշտ է փաստագրել։ Նիկոլ Փաշինյանը վաղուց իշխանություն չունի, և ժամանակն է, որ փաստագրվի ժողովրդի հաղթանակը»,- նշեց նա։

Պատգամավորը շարժման նախաձեռնողների հասցեին տարբեր բամբասանքներ տարածողներին Մամիջանյանը խորհուրդ տվեց հետևել սեփական խոսքերին։

«Պախկված մի տեղ ստատուսներ գրելը հեշտ է։ Ինչ վերաբերում է իրենց տարածած «տեղեկություններին», թե, իբր, վրաններում թմրանյութ են բաժանում և այլն, և այլն, ես կպատասխանեմ մեկ պարզ նախադասությամբ հետևե՛ք, թե ինչ եք խոսում, թե չէ մենք կհրապարակենք, թե ով, որտեղ, որ ակումբում, որ նկուղում ինչ թմրանյութ է օգտագործում։ Ապակե տանը նստած քար շպրտել պետք չէ»,- եզրափակեց նա, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ