Последние новости

Պուտինը Հայաստանի և մի շարք երկրների առաջնորդներին շնորհավորել է Հաղթանակի առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի առաջնորդներին Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ղեկավարներին և քաղաքացիներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Պուտինը նաև շնորհավորանքներ է հղել Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ