Последние новости

Մարին Լե Պենը դեռևս հույս ունի հաղթանակ տանել Մակրոնի դեմ խորհրդարանական ընտրություններում

Ֆրանսիացի ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Մարին Լե Պենը նախագահական ընտրություններում կրած պարտությունից շաբաթներ անց կիրակի վերադարձել է նախընտրական պայքարին՝ իրեն հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածու հայտարարելով, հաղորդում է Reuters-ը:

«Հուսով եմ, որ ուժեղ ներկայություն կապահովենք խորհրդարնում, որպեսզի նորից գլխավորենք պայքարը սոցիալական քաղաքականության դեմ, որը ցանկանում է սահմանել Էմանուել Մակրոնը»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջադրվելու է Պա դե Կալեի իր ընտրատարածքում:

Լե Պենը ելույթով է հանդես եկել Էնեն-Բոմոն քաղաք կատարած այցի ժամանակ, որը նվիրված էր Հաղթանակի օրվան: Լե Պենն իրեն հայտարարել է կենտրոնամետ նախագահի գլխավոր մրցակից, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ