Եռատոն կերտած ժողովուրդը չի ծնկելու. Վանեցյանն ու Օհանյանը ուղերձներ են հղել
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը Հաղթանակի օրվա առիթվ ուղերձներ են հրապարակել։
«Այսօր Հաղթանակի օրն է, ու թեև մեզանից խլել են մայիսյան Եռատոնը՝ մեզ զրկելով Շուշիի փառահեղ ազատագրումը Շուշիում տոնելու իրավունքից, Արցախի պաշտպանության բանակը՝ հաղթանակած լինելու փառքից և ուժից, մենք ապրում ենք այն գիտակցումով, որ երկրապա՛հ է մեզանից յուրաքանչյուրը։ Եվ շարունակելո՛ւ ենք պայքարել՝ հայ ժողովրդի լինելիության իրավունքը, իր պատմական հայրենիքում ապրելու կամքը պաշտպանելու, արդարությունը վերականգնելու համար»,- իր ուղերձում նշել է Սեյրան Օհանյանը։
Նրա համոզմամբ, աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային բարդ, արյունալի վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը պետք է նորից վերականգնի իր արժանապատիվ կեցվածքը և ցույց տա աշխարհին, որ իր դեմքը պարտված իշխանությունը չէ, այլ ազնիվ, ազգանվեր, խրոխտ սերունդը, որը դուրս է եկել պայքարի և պատրաստ է նորից հաղթել, ապրել ու արարել հանուն հավերժական Հայաստանի։
Օհանյանը շեշտում է, որ Արցախյան առաջին պատերազմում միասնությունն էր հայ ժողովրդի ուժը, և ժողովրդի գիտակցության մեջ խրված չէր այն պառակտիչ, վտանգավոր սեպը՝ ով է Արցախից, ով՝ Հայաստանից։
«Ես այսօր հպարտություն եմ ապրում այդ մաքառումը հիշելիս և խորին երախտագիտություն հայտնում մեր հաղթանակները կերտած սերունդներին՝ Հայրենական, Արցախյան պատերազմների վետերաններին, Արցախի պաշտպանության բանակի պատվախնդիր զինծառայողներին, ովքեր հիրավի հերոսական ծառայություն են իրականացրել՝ քառորդ դարից ավելի անառիկ պահելով Արցախի սահմանները, երկրապահներին, կամավորականներին, բոլոր այն մարդկանց, որոնց համար անսակարկելի արժեք է Հայրենիքը»,- նշում է ընդդիմադիր գործիչը։
Արթուր Վանեցյանը ևս իր ուղերձում փաստում է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարը հնարավոր դարձնելու, միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդ ունի իր մեջ։
«Այսօր մեր ժողովուրդը դժվարին օրեր է ապրում։ 2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում։ Այսօր մեր չքնաղ Շուշին գերության մեջ է, այսօր Արցախի տարածքների մի մասն օկուպացված է թշնամու կողմից, առկախված է Արցախի կարգավիճակի հարցը, վտանգված են Հայաստանի սահմանները։ Եվ այս իրավիճակում մեզ իբրև թե խաղաղություն են առաջարկում՝ թշնամու բոլոր պայմանները բավարարելու, թշնամու առաջ ծնկած մնալու գնով»,- նշել է Վանեցյանը։
Ընդդիմադիր գործիչը շեշտում է, որ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի ծնկելու, ոտքի՛ է կանգնելու՝ ոչ թե մուրալու, այլ արժանապատիվ խաղաղություն պարտադրելու համար։
«Մեր խոնարհումը Հայրենական մեծ պատերազմում, արցախյան առաջին պատերազմում ու Շուշիի համար մղվող մարտերում, 2016-ի ապրիլյանի օրերին, վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և բոլոր այս տարիներին՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի առաջ»,- նշում է Վանեցյանը` ևս մեկ անգամ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու` պարտության անիվը կանգնեցնելու է և նոր հաղթանակներ է կերտելու։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 05:29
Республика Армения не готова к реализации процессов против "Электрических сетей Армении", не располагает соответствующими инструментами для этого и, скорее всего, проиграет арбитражный суд. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил специалист по международным правовым вопросам, адвокат Ара КАЗАРЯН.
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.