Քյարամյանը հրաժարվեց պատասխանել Փաշինյանին որպես մեղադրյալ բերելու մասին հարցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այս պահին օկուպացված է, մենք այնուամենայնիվ, նշում ենք եռատոնը, որովհետև պատմական իրողությունները, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել, դրանք մեզ համար տոներ են, այդ թվում Շուշիի ազատագրումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը ճնշում է, որպեսզի Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվի, նաև ասել է, որ Շուշին դժգույն քաղաք է, Քյարամյանն ասաց. «Ես պետք է խնդրեմ, որ Քննչական կոմիտեի գործունեության հետ կապված ինձ հարցեր տաք, իսկ ձեր նշած բոլոր հարցերին քաղաքական ղեկավարությունը հստակ պատասխանել է: Ես նաև պետք է խնդրեմ, որ մանիպուլատիվ բնույթի հարցադրումներ կապված մեր հայրենիքի, մեր Արցախի հետ չհնչեցնել»:
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջներին, Քյարամյանն ասաց. «Այդ գործը կարճ ժամանակ առաջ դատախազության մոտեցմամբ տեղափոխվել է քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ, այժմ զինվորական քննչական վարչությունում ծանոթանում են գործին: Պետք է ծանոթանանք, ըստ այդմ, գործի քննությունը կընթանա: Այս պահին գործի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նոր ենք վարույթ ընդունել և դեռ ծանոթացման փուլում է գտնվում գործը»:
Հարցին, թե ճիշտ չէ՞ «կարող էինք կանխել պատերազմը, կունենայինք այս վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտության համար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործ հարուցել ու իրեն կանչել հարցաքննության, ՔԿ ղեկավարն արձագանքեց. «Գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի: Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն բոլոր պարզաբանման ենթակա հանգամանքները: Այս պահին ավել բան չեմ կարող ասել», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.