Սեյրան Օհանյան․ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը
2020-ի պատերազմից հետ Եռատոնը կարծես թե խլեցին մեզնից։ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Պետք է դասեր քաղել այն թերություններից, որոնք եղել են։ Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիրը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել, չեն կարողացել մեր ամբողջ ներուժը համախմբել խորքում պաշտպանություն իրականացնելու համար։ Իրավական ոլորտում նույնպես թերություններ են եղել»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` եթե այսօրվա իշխանությունը չի ուզում դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք է ստիպի, իսկ եթե նրանք դա չեն ցանկանում, ապա ժողովուրդը պետք է հեռացնի իշխանությանը։ Օհանյանն այն համոզմունքը հայտնեց, որ իշխանությունները դասեր չեն քաղել պատմությունից։
Օհանյանը նշեց, որ ներկայիս իշխանությունն ամեն ինչ արել է, որ բանակցային գործընթաց չլինի, ինչը չի եղել մինչ այդ։ Իշխանությունը, ըստ նրա, պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ չգնահատելով իրավիճակը, հերոսների կոչումներ էին տալիս 44-օրյա պատերազմի ժամանակ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).