Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ «Անմահ գնդի» լուռ ակցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի Հաղթանակ զբոսայգում անցկացվեց «Հայաստանի Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության լուռ ակցիան` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների։
Այս տարի Հայաստանում «Անմահ գնդի» ակցիան տեղի ունեցավ ոչ միայն երթի ձևաչափով։ Մասնակիցները կարողացան հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին՝ «Հաղթանակ» զբոսայգում հավերժական կրակի մոտ բարձրացնելով Հայրենական մեծ պատերազմում զոհված իրենց հարազատների լուսանկարը:
Նման ակցիաներ այսօր կանցկացվեն Վանաձորում, Կապանում, Հրազդանում և Հայաստանի այլ քաղաքներում։
Ինչպես նշեց «Հայաստանի Անմահ գունդ» ՀԿ-ի ղեկավար Գոհար Ղումաշյանը` 2016 թվականից իրենք երթ են անցկացնում Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում։ 2020 և 2021 թվականներին կորոնավիրուսային վարակի պատճառով երթն անցկացվել է առցանց։
Այս տարի ՀԿ-ի անդամները որոշել են լուռ ակցիա անցկացնել հենց Անմար կրակի կողքին։
Ավելի վաղ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը ծաղիկներ է խոնարհել Երկրորդ աշխարհամարտի հերոսների հիշատակը հավերժացնող Անմար կրակի մոտ։ Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաև իշխանության այլ ներկայացուցիչներ։
Արարողությանը մասնակցել են նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանները, որոնցից 101-ը բնակվում են Հայաստանում։ Անմար կրակի մոտ հնչել են Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերը, ինչպես նաև հանրահայտ «День Победы» երգը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 09:49
Решение гуманитарных вопросов, таких как возвращение армянских военнопленных из Азербайджана, в случае конструктивного подхода Еревана к переговорам с Баку могло бы стать предварительным условием для подписания мирного документа. Такое мнение в беседе со Sputnik Армения выразила представитель армянских военнопленных в Европейском суде по правам человека, адвокат Сирануш Саакян.
-
2025-07-22 09:36
Верховный орган АРФ "Дашнакцутюн" потребовал от Генеральной прокуратуры и следственных органов Армении возбудить уголовное дело в отношении премьер-министра Никола Пашиняна и придать ему статус обвиняемого. Об этом говорится в официальном заявлении партии.
-
2025-07-22 09:34
Глава Национального антикоррупционного комитета РФ Кирилл Кабанов выступил с резкой критикой политики Азербайджана в отношении России, заявив, что Баку окончательно утратил статус надёжного союзника Москвы.
-
2025-07-22 09:32
Украинская делегация планирует провести следующую встречу с российской стороной в предстоящую среду в Турции, заявил в обращении Владимир Зеленский. Его слова приводит РИА Новости.