ԱՄՆ-ը սանկցիաներ է սահմանել ռուսական «Առաջին ալիքի», «Ռոսիա 1»-ի և «ԷնՏեՎե» հեռուստաընկերության դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սանկցիաների ցուցակներում է ներառել Ռուսաստանից ևս 33 ֆիզիկական անձի և 22 կազմակերպության։ «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ համապատասխան ծանուցումը տեղադրվել է ամերիկյան գերատեսչության կայքում։ Դրանց ցանկում են հայտնվել ռուսական երեք պետական հեռուստաալիքներ՝ «Առաջին ալիքը», «Ռոսիան», «ԷնՏեՎե»։
«Դրանք Ռուսաստանում ամենահարահայտն են, հենց դրանց միջոցով է Ռուսաստանում մարդկանց մեծամասնությունն իմանում լուրերը հեռուստատեսությամբ»,- «ՏԱՍՍ»-ի լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչն ու հավելել է, որ սահմանափակող միջոցառումների գաղափարն այն է, որ ալիքների աշխատանքը բարդ ու ոչ շահութաբեր դառնա։
Մայիսի 4-ին հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի իշխանություններն Ուկրաինայում իրադարձությունների լուսաբանման պատճառով սանկցիաներ են սահմանել համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության և Ռուսաստանից առանձին լրագրողների դեմ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.