Սերգեյ Կոպիրկին․ Ովքեր մոռանում են պատմության դասերը, անխուսափելիորեն բախվում են նոր խնդիրների
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր Հաղթանակի օրվա առիթվ այցելել է Երևանի քաղաքային պանթեոն, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայրենական Մեծ պատերազմում զոհված ու Հայաստանի հիվանդանոցներում մահացած խորհրդային զինվորների շիրիմներին։
Ռուս դիվանագետը կարևորել է Հաղթանակի ու պատմության դասերը հիշելու անհրաժեշտությունը։
«Նրանք, ովքեր մոռանում են այդ դասերը, անխուսափելիորեն բախվում են նոր խնդիրների, նոր ողբերգությունների հետ: Հայրենական մեծ պատերազմի ամենածանր տարիներին Խորհրդային Միության ժողովուրդները հանդես եկան որպես միասնական, համախմբված ճակատ, պայքարեցին հանուն ամբողջ աշխարհի ազատության»,- ասել է դեսպանը։
Ըստ Կոպիրկինի՝ խորհրդանշական է, որ ազգային բացառիկության` նացիզմի գաղափարախոսությանը հակադրվում էր մեկ այլ գաղափարախոսություն՝ ինտերնացիոնալիզմի գաղափարախոսությունը, ժողովուրդների եղբայրության գաղափարախոսությունը։ Եվ շատ կարևոր է, որ այդ գաղափարախոսությունը հաղթանակեց։
«Մենք իրավամբ կարող ենք ասել, որ այսօր տոնում ենք բարու հաղթանակը չարի նկատմամբ։ Վստահ եմ, որ չարի նկատմամբ բարու հաղթանակի այս փառահեղ ավանդույթը շարունակվելու է»,- ասել է Կոպիրկինը։
Դիվանագետը փաստել է, որ Հաղթանակի տոնը ոչ միայն պետական տոն է, այլև ընտանեկան, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, և թե՛ նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններում չկան ընտանիքներ, որոնք այս կամ այն կերպ չեն դիմակայել պատերազմին ու դրա հետևանքներին։
«Ամենուր կան վետերաններ, ամենուր կան հերոսներ, և շատ կարևոր է, որ այդ իրադարձությունների հիշողությունը փոխանցվի սերնդեսերունդ, քանի որ մենք իրավունք չունենք մոռանալու պատմության դասերը, մեր պապերի մեծ սխրանքը, որոնք հանուն հաղթանակի տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը»,- ասել է նա։
Խաղաղությունը պահպանելու համար, ըստ Կոպիրկինի, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց, լսել միմյանց, հետամուտ լինել ոչ միայն սեփական շահերին, այլև հարգել ուրիշների շահերը, կարողանալ բանակցել, գնահատել համագործակցությունը:
Դեսպանն ընդգծել է, որ հատկապես դժվար է խաղաղություն պահպանել այլ երկրների եսասիրական շահերի ագրեսիվ իրականացման պայմաններում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 12:55
Пограничный переход Астара искусственно созданного Азербайджана с Ираном, который варварский бакинский режим закрыл с 2020 года под предлогом пандемии коронавируса, был открыт вчера вечером. Об этом в своем Telegram-канале написал иранист Вардан Восканян.
-
2025-06-14 12:54
Суд избрал домашний арест мерой пресечения в отношении бывшего премьер-министра Армении Овика Абрамяна. Об этом сообщил его адвокат Ерем Саркисян.
-
2025-06-14 12:52
В Сюникской области Армении провели измерение ядерной и радиационной безопасности для проверки радиационного фона после бомбардировок ядерных объектов Ирана. Об этом сообщает Научно-технический центр ядерной и радиационной безопасности.
-
2025-06-14 12:51
В посольстве Армении в Израиле призвали соотечественников к бдительности.