Սոթքի հանքը պետք է նորմալ և անխափան գործի. ՌԴ դեսպանը` Ադրբեջանի ոտնձգությունների մասին
Ռուսաստանի Դաշնությունը շահագրգիռ է Սոթքի ոսկու հանքավայրի անխափան աշխատանքով։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Իհարկե, մենք շահագրգիռ ենք, որ հանքը նորմալ ու անխափան գործի, սա շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար նաև սոցիալական առումով»,- ասաց Կոպիրկինը։
Պատասխանելով ադրբեջանական կողմի վերջին ոտնձգությունների մասին հարցին, ռուսաստանցի դիվանագետը շեշտեց, որ Ռուսաստանի վերաբերմունքը խնդրին պայմանավորված է հենց այդ դիրքորոշմամբ։
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Բնականաբար, մենք ելնում ենք նրանից, որ բոլոր կնքված պայմանագրերը պետք է խստորեն կատարվեն, որ բոլորը պետք է խուսափեն իրավիճակը սրող ու սրման վտանգ ներկայացնող քայլերից»,- ասաց Կոպիրկինը։
Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ կրակոցները սկսվել էին դեռ մայիսի 6-ի երեկոյան։
Դրանց հետևանքով հանքի աշխատակիցը վիրավորվել է ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ։ Բարեբախտաբար, նրա ներքին օրգանները չեն վնասվել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.