Լեհաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է ՌԴ դեսպանի վրա հարձակումը
Լեհաստանի ԱԳՆ-ն գիտակցում է իրավիճակի լրջությունը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան` մեկնաբանելով Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա հարձակումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանում Վարշավայի խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու ժամանակ հարձակվել են ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա և կարմիր հեղուկ լցրել նրա վրա։ Ռուսաստանի ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի լեհական կողմը ՌԴ դեսպանի վրա հարձակումից հետո համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջել է, որ Վարշավան, լիարժեք անվտանգություն ապահովելով բոլոր տեսակի սադրանքներից, անհապաղ կազմակերպի ծաղկեպսակի խոնարհման արարողությունը:
«Մենք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը, հետևում ենք դրան»,-ասել է Յասինան։
Նշենք, որ Անդրեևը Վարշավայի Ժվիրկի և Վիգուրայի փողոցում գտնվող հուշահամալիր-գերեզմանատուն էր գնացել դիվանագետների և իր կնոջ ուղեկցությամբ: Գերեզմանատան տարածքում հավաքված ագրեսիվ լեհերն ու ուկրաինացիները փակել էին նրա ճանապարհը՝ վիրավորական կարգախոսներ գոռալով։ Նրանք կարմիր հեղուկ էին լցրել դեսպանի ու նրան ուղեկցող մարդկանց վրա։ Մի քանի րոպե անց հայտնվել էին ոստիկանները և հետ մղել ամբոխին։ Դեսպանը ուղեկցողների հետ լքել էր հարձակման վայրը:
Ռուսական դիվանագիտական առաքելությունը ծրագրել էր Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվա առթիվ, ինչպես ամեն տարի, անցկացնել «Անմահ գունդ» ակցիան և ծաղկեպսակներ խոնարհել խորհրդային զինվորների հուշահամալիրին, համապատասխան նամակն ուղարկվել էր Վարշավայի քաղաքապետարան: ՌԴ դեսպանությանը տեղեկացրել էին, որ Լեհաստանի ԱԳՆ-ն նոտա է հղել դիվանագիտական առաքելությանը, որում խորհուրդ է տվել զերծ մնալ պսակներ ու ծաղիկներ դնելու արարողությունից, ինչպես նաև «Անմահ գունդ» ակցիան անցկացնելուց:
ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ կպարզի Լեհաստանում ռուս դիվանագետների վրա հարձակման հանգամանքները, կբացահայտի մասնակիցներին և միջոցներ կձեռնարկի նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.