Մակրոնը` ԵՄ–ին Ուկրաինայի անդամակցության մասին
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է տևել մի քանի տարի, նույնիսկ տասնամյակներ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրոպայի ապագայի մասին խորհրդաժողովի փակմանը։
«Բոլորս շատ լավ գիտենք, որ գործընթացը, որը թույլ է տալիս անդամակցությունը ԵՄ-ին, կտևի մի քանի տարի, ճիշտն ասած` նույնիսկ տասնամյակներ, եթե, իհարկե, չորոշենք նվազեցնել Եվրոպական միությանն անդամակցելու չափանիշները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ապրիլին Կիև կատարած այցի ժամանակ Վլադիմիր Զելենսկուն դիմում էր փոխանցել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար: Նա ընդգծել էր, որ փոխանցվող փաստաթուղթը հիմք է առաջիկա ամիսներին քննարկումների համար:
Զելենսկին փետրվարի 28-ին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտ է ստորագրել։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձևին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.