Զոհվածների հարազատները երթով հասել են «Եռաբլուր». Ոգեկոչման երեկո է կազմակերպվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք երթով ուղևորվել էին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հասել են այնտեղ: Երթին միացել են բազմաթիվ քաղաքացիներ։ Մասնակիցներն իրենց ձեռքում ունեն զոհվածների լուսանկարները, Հայաստանի ու Արցախի դրոշներ։
Զոհվածների մայրերը, քույրերը հագել են իրենց որդիների, եղբայների լուսանկարներով սև շապիկներ։
«Սա ավանդական երթ է դառնում։ Անցած տարի էլ Շուշշի ազատագրման օրը մենք երթ էինք կազմակերպել Եռաբլուր՝ ի ոգեկոչում, ի միասնություն, ի սթափություն»,-նշել են կազմակերպիչները:
Մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց՝ ուղիղ 30 տարի առաջ հայի բազուկն ապացուցեց իր հաղթական լինելը. «Թեկուզ երկու տարի է՝ ինչ խամրեցրել են մեր հաղթանակը, բայց վստահ կարող ենք ասել, որ մենք հավերժ նշելու ենք Շուշիի ազատագրումը։ Նոր ազատագրումը լինելու է այդ ազատագրման վերակնքումը։ Շուշին հային է, և ինչպես կասեր Գարեգին Նժդեհը, մի ազգի հարենիքը չի կարող դառնալ մյուսի մշտական բնակավայր։ Հողը համբերատար սպասում է իր տերերին, եթե իհարկե տերը չի կորցրել այն տիրելու ցանկությունը։ Մենք այստեղ ենք, քանի որ այստեղ անմահներն են։ Իսկ անմահները հրամայում են չենթարկվել խաղաղության կոչերին, չհավատալ թուրքի հետ խաղաղությանը։ Խաղաղություն կարող է լինել միայն Նժդեհի բանձևով, ներել եք ուզում թուրքին, հաղթեք նախ»,-ասաց Գինոսյանը։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել ոգեկոչման երեկո։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.